Դեղագործական շուկա
«Խելացի» հաբերի դարաշրջան
Բրիտանական մամուլը աղմկում է, որ շուտով հիվանդները կկարողանան ձեռք բերել «խելացի» դեղահաբեր, որոնք իրենց օգտագործման համար ցուցիչներ ունեն: Ճի՞շտ է դա:
Հունվար ամսին կալիֆոռնիական «Proteus Biomedical» ընկերությունը համագործակցելով «Lloydspharmacy» դեղատնային ցանցի հետ, հայտարարեց, որ Մեծ Բրիտանիայում շուկա է իջեցնում «Helius» «թվային բժշկական արտադրանքը»: Բանն այն է, որ դեղամիջոցների ընդունման հրահանգները պահպանելը համարվում է առողջապահության ամենապրոբլեմային ոլորտներից մեկը, հատկապես, երբ հիվանդը պետք է ընդունի մի քանի դեղամիջոց, որոնք միաժամանակ ընդունելը չի հանձնարարվում:
«Ամենագլխավորը և հիմնականը, որ մենք կարող ենք անել, դա դեղամիջոցների ֆիզիկական օգտագործման իրական մոնիտորինգն է,- ասում է Էնդրյու Թոմփսոնը,«Proteus»-ի գործադիր տնօրենը:
- Մենք համակարգը թեստավորել ենք հարյուրավոր պացիենտների հետ, տարբեր թերապևտիկ ոլորտներում: Դրանք փորձարկվել են և տուբերկուլոզի դեմ պայքարում, և հոգեբուժության ոլորտում, և սրտային անբավարարության, հիպերտոնիկ հիվանդության և շաքարային դիաբետի դեպքում»:
«Proteus»- ը մշակել է ցուցիչներ, որոնք որակվում են որպես «իրավիճակի մարկերներ, որոնք կիրառվում են ներընդունման ձևով»: Դրանք կարելի է կուլ տալ հաբերի հետ կամ անմիջապես դնել պատրաստուկների մեջ: Տվյալ դեպքում ցուցիչները ներկառուցվել են պլացեբոների մեջ, որոնք հարկ է ընդունել դեղամիջոցների հետ:
Ցուցիչները սկսում են աշխատել ստամոքսի թթվահյութի ազդեցությամբ: Դրանք էներգիա են ստանում այնպես, ինչպես «կարտոֆիլային մարտկոցները», որոնց մեջ երկու մետաղ հոսանք են «արտազատում», երբ տեղադրվում են կարտոֆիլի մեջ: Տվյալ դեպքում յուրաքանչյուր ցուցիչ պարունակում է պղնձի և մագնիումի ոչ մեծ քանակություն:
Սենսորների ազդանշանները հայտնաբերում է հատուկ սարքը, որն ամրացվում է պացիենտի մաշկին վիրակապի ձևով: Սարքը գրանցում է նաև սրտի ռիթմը, շնչառությունը և մարմնի ջերմաստիճանը, դրանով ցույց տալով, թե ինչպես է հիվանդը արձագանքում բուժմանը: Այս տվյալները այնուհետև կարող են փոխանցվել հիվանդի բջջային հեռախոսին, ով հետո ինքն է որոշում, թե որ բժշկին պետք է դրանք ցույց տա, խորհրդակցի:
Ներընդունման ցուցիչները հին պատմություն ունեն:
1980-ական թվականներին ՆԱՍԱ-ն մշակել էր «ուտելի» ջերմաչափեր տիեզերագնացների համար: Վերջին ժամանակներս դրանք սկսել են կիրառել նաև որոշ մարզիկներ: Հետազոտողների մեկ այլ խումբ տեսախցիկը տեղադրել են հաբի մեջ, մարսողական համակարգը ներսից ուսումնասիրելու նպատակով: Ցավոք, նման հաբերը շատ մեծ են ստացվել և տեսախցիկը լռվում- մնում է ստամոքս-աղիքային ուղիում:
Նման համակարգեր ստեղծողներից մեկը, Գլազգոյի համալսարանից (Շոտլանդիա) Ջոնաթան Կուպերը, ով նաև
«Mode Diagnostics» ընկերության ղեկավարն է, կարծում է, որ վերոհիշյալ նորույթը հետաքրքրություն է ներկայացնում: Միևնույն ժամանակ, նա նշում է, որ մարդու օրգանիզմի ներքին մոնիտորինգի տեխնոլոգիաները մրցակցության մեջ են օրգանիզմից դուրս գտնվող սենսորային համակարգերի հետ:
Նրա հետազոտական խմբի անդամները փորձել են մշակել հաբեր հաստ աղու ստորին հատվածում արյան հետքերը հայտնաբերելու համար, աղիների քաղցկեղի դեպքում: Բայց, վերջնական արդյունքում, գիտնականները գտան, որ իրենց տեխնոլոգիան լավ կլինի օգտագործել աղիների վիճակը ստուգելու համար:

Կարդացեք նաև


ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ...


1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) «Դեղերի մասին» ՀՀ օրենքի ընդունումը պայմանավորված է դեղերի շրջանառության նոր իրողություններին համապատասխան և համապարփակ կարգավորում...


Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեղագործությունը Հայաստանում ընդգրկված է արդյունաբերության քաղաքականության ռազմավարության ծրագրում որպես գերակա ուղղություն, այդ ոլորտին միտված գործողությունները...


Հունիսի 14-ին Մխ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ դեղագործության մրցունակության 5-րդ միջազգային համաժողովը: Համաժողովը դեղագործակության ոլորտի մասնավոր և հանրային շահառուներին Հայաստանի վերջին...


Հայաստանում դեղամիջոցների գովազդման խնդրի կարգավորման, այդ բնագավառում կատարված վերափոխումների և առկա թերությունների մասին զրուցեցինք ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի Լիցենզավորման գործակալության...

ՀՀ Առողջապահության նախարարությունը հետևողական գործընթաց է սկսել, որը վերաբերում է մեր հանրապետությունում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի ընթացակարգին...
Այսօր տեղի ունեցավ ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի նիստ, որտեղ քննարկվեց «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը...


Օգոստոսի 25-ից ուժի մեջ են «Հայաստանի Հանրապետությունում կիրառվող դեղատոմսային ձևաթղթերը հաստատելու մասինե ՀՀ կառավարության 2001 թ. օգոստոսի 14-ի որոշման մեջ կատարված փոփոխությունները...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն